Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
17.01.2012 | 00:00

...թե Սամվել Ալեքսանյանին «չպատկանող» սուպերմարկետներում ահագին լուրջ կարգ ու կանոններ են գործում: Մասնավորապես, կոռուպցիայի և ձեռնաքաշության դեմ: Ասենք, եթե խանութի աշխատակիցներից մեկը ձեռքի հետ համարձակվել է ինչ-որ բան թռցնել, ապա, անկախ «թռցրածի» արժեքից, պետք է հազար դոլար տուգանք վճարի, եթե անգամ այն մի պստլիկ «պլիտկա» է:
Սա դեռ վերջը չէ. թռիչքը (հիմնականում «Լֆիկի» տղերքի պապից ավելի կաթոլիկության պատճառով) անցնում է կկվի բնի վրայով: «Խախտում» թույլ տված աշխատակցին, «բացատրական» աշխատանքից հետո, առժամանակ «տեղավորում» են խանութի սառնարանում` սննդամթերքի կողքին, որպեսզի վերջինս «սթափվի», տեղը բերի` ինչը ինչից հետո է:
«Մարդասիրակա՜ն» է:
Այ, եթե էդպես վարվեին նաև բոլոր օրինախախտ, կոռումպացված չինովնիկների, ԱԺ պատգամավորների հետ, Հայաստանում ընդհանրապես գողություն չէր լինի:
Մյուս կողմից էլ` համա՜ սառնարաններ ներմուծելու գործ կբացվեր:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ